Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի ոստիկանական բաժանմունքի աշխատակցուհին գնդակահարել է ամերիկացի զինծառայողի: Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի ուժերին, ԱՄՆ-ի քաղաքացին Աֆղանստանի անվտանգության աջակցության միջազգային ուժերից էր և ոստիկանական բաժանմունքում զբաղեցնում էր խորհրդատուի պաշտոն:
Նման դեպքերը վերջին շրջանում հաճախակի են դարձել Աֆղանստանում: Աֆղանստանում սպանված ամերիկացիների ընդհանուր թիվը արդեն անցում է 2000-ից: