Monday, 29 04 2024
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Բողոքի ցույցերի ժամանակ խուլիգանության 6 մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
Հրդեհ է բռնկվել տան տանիքում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բերքաբերի մոտ տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել

Իրավունք չունենք թույլատրել անորակ աշխատանք, առավել ևս՝ ընդունել այն. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ շինարարության և բարեկագման վարչության պետը զեկուցել է, որ սահմանված ժամանակացույցի համաձայն մայրաքաղաքում շարունակվում են փողոցների հիմնանորոգման և ընթացիկ ասֆալտապատման աշխատանքները:

Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է անձամբ լինել տեղերում և խստորեն հետևել կատարվող աշխատանքների որակին:

«Շինբարեկարգման գծով իրականացվող բոլոր ծրագրերի նկատմամբ, լինի ճանապարհաշինություն, ընթացիկ ասֆալտապատում, թե կրթամշակութային օջախների նորոգում կամ հիմնանորոգում, եղեք խիստ ու հետևողական: Մեզանից յուրաքանչյուրի համար ուղղակի պատվի հարց է կատարվող աշխատանքների որակի ապահովումը, և որևէ մեկս իրավունք չունենք թույլատրել անորակ աշխատանք, առավել ևս՝ ընդունել այն:

Մինչև տարեվերջ շարունակվելու է շինարարական աշխատանքների կատարողականների ընդունման գործընթացը, և այս հարցում բոլոր պատասխանատուներից պահանջում եմ առավելագույն բծախնդրություն: Անձամբ այցելեք շահագործման հանձնվող բոլոր օբյեկտներ, տեղում մասնագետների մասնակցությամբ գնահատեք կատարված աշխատանքն ու եթե անգամ փոքր թերություն արձանագրեք, ապա աշխատանքը չընդունեք, մինչև թերությունը չվերացվի: Իսկ անորակ աշխատանք կատարած կազմակերպությունների նկատմամբ ընդհանրապես ձեռնարկեք օրենքով սահմանված ամենախիստ միջոցները՝ գործերն ուղարկելով համապատասխան մարմիններ», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Շինբարեկարգման այս տարվա ծրագրերով ընթացող առողջապահական, կրթական և մշակութային հաստատությունների հիմնանորոգման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ ամբողջությամբ ավարտվել է առողջապահական 3 հիմնարկների և 12 գրադարանների նորոգումը:

Հոկտեմբերի 7-ին՝ գրադարանավարի օրվա կապակցությամբ, Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական բոլոր շրջաններում համապատասխան միջոցառումներ կազմակերպել: Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման, ինչպես նաև խաղերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես նշվել է, որ արդեն տեղադրվել են 220 բակային և 41 մարզական խաղեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում