Լոնդոնում բնակարանների գնաճի բարձր տեմպը, որն ակտիվություն էր առաջացրել շինարարության շուկայում, սկսում է դանդաղել՝ գրում է Bloomberg-ը:
Լոնդոնում վերջին 2 տարում բնակարանաշինությունը կրկնապատկվել է՝ ռեկորդային ցածր դրույքների ու արտասահմանցիների կողմից բարձր պահանջարկի ֆոնին: Այդ ամենն առաջացնում էր գնաճ, որը քաղաքը չէր տեսել 1987-ից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ սեպտեմբերին բնակարանների գները Լոնդոնում 2 տարվա մեջ առաջին անգամ նվազել են: