Իսպանական AS-ը տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի պատրաստվում թողնել գլխավոր մարզիչի պաշտոնը:
Նույն աղբյուրը գրում է, որ «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, եթե որոշի վաղաժամկետ հեռացնել Մոուրինյոյին գլխավոր մարզիչի պաշտոնից, պիտի նրան վճարի 13 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում «Ռեալ»-ը վատ է հանդես գալիս, իսկ վերջին տուրում թիմը պարտվեց «Մալագա»-ին:











































