Քանյե Ուեսթը Սուրբ Ծնունդն անցկացնելու է Քարդաշյանների ընտանիքի հետ: Չնայած Քիմ Քարդաշյանի մայրը դժգոհ է եղել Քանյե Ուեսթից այն պատճառով, որ վերջինս անընդհատ հիշեցրել է իր դստեր էրոտիկ տեսանյութի մասին, այնուամենայնիվ, նրան հրավիրել է Սուրբ Ծնունդը միասին նշելու:
Քանյե Ուեսթն ուրախությամբ ընդունել է հրավերը: Ամենայն հավանականությամբ, նա աղմկոտ երեկույթի հույս չպետք է ունենա:
«Սովորաբար մենք վաղ ենք արթնանում Սուրբ Ծննդի առավոտյան: Աղջիկները նախաճաշ են պատրաստում, իսկ ես հայրիկի հետ դիտում եմ բասկետբոլ: Դա ընտանեկան հանգիստ օր է»,- ասել է Քիմ Քարդաշյանի եղբայր Ռոբերտը:
Քանյե Ուեսթը խոստովանել է, որ շատ լավ փոխհարաբերություններ ունի Քիմի ընտանիքի անդամների հետ: «Ես ինձ շատ հարմարավետ եմ զգում այս ընտանիքում»,- հավելել է նա:
Դեռևս հանելուկ է, թե ինչ կնվիրի Քանյեն իր սիրեցյալին Սուրբ Ծննդին:









































