Ի պատասխան այն հարցին, թե արդյոք հնարավոր է ԵՏՄ ՀՀ-ի անդամակցությունից հետո ԼՂՀ և ՀՀ միջև մաքսակետ գործի, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, մասնավորապես, ընդգծել է՝ «Երկու պատասխան նշեմ: Առաջին՝ բացառվում է մաքսակետ ունենալ ԼՂՀ և ՀՀ միջև:
Ի դեպ, կան մարդիկ, ովքեր ներկա հսկիչ կետերը շփոթում են մաքսակետերի հետ, այնինչ դրանց գործառույթն ուղևորափոխադրումներն ու ապրանքաշրջանառությունը վերահսկելն է: Երկրորդ՝ անհնար է մաքսակետ ունենալ, քանի որ դա նշանակում է սահմանի վերահսկողություն սահմանապահների կողմից, իսկ ԼՂՀ և ՀՀ-ի միջև առկա են տասնյակ ճանապարհներ, որոնց հսկողությունը տեխնիկապես անհնար է»: