AP-ի հաղորդմամբ, բրազիլական «Սան Պաուլո»-ի դարպասապահ Ռոժերիո Սենան պատմության մեջ առաջին դարպասապահն է, ում հաջողվել է դառնալ 100 գոլի հեղինակ: Ռոժերիոյի հեղինակած հոբելյանական գոլը 2:1 հաշվով հաղթանակ բերեց «Սան Պաուլո»-ին «Կորինտիանս»-ի հետ անչափ սկզբունքային խաղում:
«Հրաշալի գոլ ստացվեց: Երբ դարպասապահը խաղադաշտ է դուրս գալիս, նա չի մտածում գոլ խփելու մասին, սակայն դա ամեն անգամ պատահում է ինձ հետ, երբ ես շատ եմ ցանկանում: Ինձ համար կարևոր չէ, թե ում դարպասն եմ գրավում, բայց երկրպագուները կրկնակի ոգևորությամբ ընդունեցին այս գնդակը. նրանց համար «Կորինտիանս»-ի հետ դերբիում տարած հաղթանակը շատ կարևոր է», -հայտարարել է 38-ամյա դարպասապահը









































