Արդեն մի քանի տարի է Ծննդյան տոների նախօրեին Բեռնի Էքլսթոունը բացիկներ է պատվիրում ծաղրանկարիչներին` «Ֆորմուլա-1»-ի արդի սյուժեով: Բեռնին այն նվիրում է բացիկի հերոսին, ինչպես նաև նրա և մյուս հերոսների հետ առնչվող այլ մարդկանց:
Այս անգամ սյուժեի հերոսը Լյուիս Հեմիլթոնն է: Բացիկի վրա պատկերված է, թե ինչպես է նա լքում ձյան մեջ մնացած McLaren բոլիդը և փողերով լի շքեղ «Մերսեդես» նստում: Ավտոմեքենայի ղեկին Նիկի Լաուդան է, իսկ հետին պլանում` ձնեմարդու տեսքով պատկերված է ինքը` Բեռնին: