Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ`Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը մեկնաբանել է ՄԱԿ-ի ԳԱ կողմից Իրանում մարդու իրավունքների վերաբերյալ հակաիրանական բանաձևի ընդունումը.
«Մարդու իրավունքների հետ կապված ՄԱԿ-ի մեխանիզմները գործուն չեն: ԱՄՆ-ի ու Կանադայի գլխավորությամբ արևմտյան մի շարք երկրներ հետապնդում են քաղաքական նպատակներ և մարդու իրավունքների խախտման պատրվակով Իրանի դեմ բանաձև են առաջադրել:
Հակաիրանական բանաձևին աջակցած երկրներն իրենք են զանգվածաբար խախտում մարդու իրավունքները: Մարդու իրավունքների հարցը չպետք է վերածվի տարբեր երկրների ու մշակույթների դիմակայության արենայի»:
Հիշեցնենք, որ ՄԱԿ ԳԱ-ն երկու օր առաջ ընդունել է հակաիրանական բանաձև` նվիրված Իրանում մարդու իրավունքների խնդրին: Այդ բանաձևի օգտին է քվեարկել 86 երկիր, դեմ` 32 երկիր, իսկ 65 երկիր հրաժարվել է քվեարկությունից:








































