Բրազիլիայում բացվել է 12 մարզադաշտերից երկրորդը, որտեղ անցկացվելու են 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները: Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը ներկա էր Բելու-Օրիզոնտի քաղաքում գտնվող «Մինեյրան» մարզադաշտի պաշտոնական բացման արարողությանը:
Մարզադաշտի վերակառուցման աշխատանքները տևել են շուրջ 3 տարի, իսկ ծախսերը կազմել են 335 մլն ԱՄՆ դոլար:
«Մինեյրա»-ում, որը տեղավորում է 62.160 հանդիսական, տեղի կունենան Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության 3 հանդիպումներ, իսկ 2014թ Մունդիալում` 6 խաղեր, այդ թվում և կիսաեզրափակիչը:



































