Տևական դադարից հետո, երեկ լրագրոդների հետ շփվել և մի քանի հարցի է պատասխանել «Սասուն» ջոկատի հրամանատար, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը՝ խոստանալով տարեվերջին ամփոփ գնահատական տալ ներքաղաքական վիճակին: Ի պատասխան «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հարցի՝ 2007թ.-ին հնարավո՞ր էր կանխատեսել, որ 4-5 տարի անց ընդդիմադիր դաշտում այսպիսի վիճակ կտիրի, Միքայելյանն ասել է, որ քաղաքականությունը ոչ ուշացնել է սիրում, ոչ շտապել.
««Համախմբված», «ոչ համախմբված» էդ տեսակետները ես չպետք է հայտնեմ: Բոլոր ժամանակներում իր կարծիքը տալիս է ժողովուրդը, որի մասնիկն եմ: Եվ միշտ այն հրապարակում կլինեմ, որտեղ ժողովուրդն է: Իր ժամանակին վերածնունդ է ապրում ժողովուրդը, ես էդ վերածննդի կողքին կանգնած եմ եղել: Ես մնացել եմ նույն իմ կարծիքին, որ մեր ժողովուրդը էս վիճակից պիտի դուրս գա»: «ՀԺ» թղթակիցը նաև հարցրել է՝ ո՞վ կարող է այդ վիճակից հանել ժողովրդին: «Ժողովուրդն ինքը: Եվ ժամանակը»,- եղել է պատասխանը:







































