Իսպանական «Մալագա»-ն հայտարարություն է տարածել՝ կապված ՈՒԵՖԱ-ի ընդունած որոշման հետ, ըստ որի «Մալագա»-ն հաջորդ մրցաշրջանում իրավունք չի ունենա մասնակցել եվրագավաթներին:
«Ակումբը ցանկանում է իր խորին անհամաձայնությունը հայտնել այս որոշման հետ: Պատժամիջոցը, որ կիրառվում է ակումբի դեմ, ընդհանրապես արդարացի չէ: Ակումբը ամեն հնարավոր ջանք կգործադրի, որ բողոքարկի այս որոշումը:
«Մալագա»-ն ցանկանում է հավելել նաև, որ անորոշ ժամանակ մենք դեռ սպասելու ենք այն ապացույցներին, որոնց հիման վրա կայացվել է նման անհեթեթ որոշում:
Ցանկանում ենք հանգստացնել երկրպագուներին: Ակումբի պարտքերի մարման գործընթացը կանցկացվի ըստ նախատեսվածի», – նշվում է ակումբի հայտարարության տեքստում:








































