Ինչպես տեղեկացնում է ՈւԵՖԱ-ն, կազմակերպությունը որակազրկել է իսպանական «Մալագա»-ին:
Բանն այն է, որ թիմը խոշոր պարտքեր ունի թե´ աշխատակիցներին, թե´ հարկային մարմիններին: Այս պարտքերը պիտի մարվեն մինչև գալիք տարվա մարտի 31-ը:
Նշենք, որ այս պատճառով ՈւԵՖԱ-ն որակազրկել է իսպանական ակումբին՝ առաջիկա չորս մրցաշրջաններից մեկում զրկելով թիմին ՈւԵՖԱ-ի կազմակերպած միջոցառումներին մասնակցելու իրավունքից:
Իսպանական կողմն ստիպված կլինի որպես տուգանք վճարել նաև 300.000 եվրո:










































