Ուղղափառ ևս մեկ հնագույն տաճարում այժմ նամազ են անում: Agion Oros գործակալության տվյալներով՝ Էրեգլիի տաճարը թվով իններորդ Սուրբ Սոֆյայի տաճարն է դարձել, որը վերջին տարիներին թուրքական իշխանությունների կողմից մզկիթի է վերածվել:
Ուղղափառ տաճարը իշխանություններից նոր անվանում է ստացել՝ Օրխանի մզկիթ՝ ի պատիվ թուրք սուլթան Օրխան I-ի:
Թուրք պատմաբան Ռեջեփ Չեթինը, ելույթ ունենալով նոր մզկիթի բացմանը, նշել է «իրադարձության պատմական նշանակությունը»:
«Էրեգլիի տաճարը այսպիսի անվանումով արդեն իններորդ տաճարն է մուսուլմանական մզկիթի վերածվել»,- Չեթինի խոսքերն են մեջբերում ԶԼՄ-ները:
Այս իրադարձությանը դժվար է գնահատական տալ, քանի որ Էրեգլիի Սուրբ Սոֆյայի տաճարն ավելի հին է, քան Կոստանդնուպոլսինը:











































