Անգլիական «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստ Ռահիմ Ստերլինգը նոր պայմանագիր է կնքել թիմի հետ:
Ստերլինգը համաձայնության է եկել «Լիվերպուլ»-ի հետ՝ պայմանագրի ժամկետը երկարաձգելով հինգ տարով:
Այս հարցի շուրջ հավելյալ տեղեկություններ չկան:
Նշենք, որ Ստերլինգը «Լիվերպուլ»-ում է 2010 թվականից:











































