Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն իսպանական Onda Cero ռադիոկայանի հետ զրույցում ակնարկել է, որ կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալ»-ը:
««Չելսի»-ի հետ կնքած պայմանագիրս գործում է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Դա չի նշանակում, որ ես ապագաս չեմ կապում այս ակումբի հետ, սակայն ես պետք է նաև մտածեմ այլընտրանքի մասին:
Արդեն որոշակի պատկեր պարզ է կապված ապագայիս հետ, սակայն Մադրիդի «Ռեալ»-ի մասին ոչինչ չեմ կարող ասել: Չեմ բացառում, որ մի օր կարող եմ գլխավորել «Արքայական ակումբ»-ը»,- հայտարարեց Բենիտեսը:










































