Շաբաթ օրը Վիկտորյա Բեքհեմն առաջին անգամ այցելել է իր ապրանքանիշի առաջին բուտիկը: Այս մասին գրում է Speltnik.ru-ն:
Սեպտեմբերի 27-ին հայտնվելով Dover Street Market-ում` Վիկտորյան կրել է նեղ կիսաշրջազգեստ այսպես ասած՝ հովազի պրինտով և սև բլուզ, ինչը նրա կերպարն ավելի էլեգանտ էր դարձնում: Հագուստի հետ համադրվում էր նաև նրա սև պայուսակը`ոսկեգույն շղթայով: Իհարկե, նա կրում էր նաև սև ակնոց:
Պետք է ընդգծել դիզայների ևս մեկ կերպար` գորշ տաբատ սպիտակ բլուզով, որի վրայից նա գործած բաճկոնակ էր կրում: Օրինակելի աշակերտուհու կերպարը հատկապես ի ցույց էր դնում սպիտակ ժանեկազարդ օձիքը, իսկ պայուսակը և բարձրակրունկ կոշիկները, ինչպես նաև արևային ակնոցը գործարար կնոջ կերպարի անքակտելի մասն են կազմում:












































