Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմի հետ ավանդական նախատոնյա ճաշի ընթացքում ամփոփել է տարին՝ խոսելով նաև Վիլանովայի մասին:
«Այս կարևոր օրը մենք բոլորս պիտի լինենք միասին: Ողջ «Ռեալ Մադրիդ»-ն է այսօր Տիտոյի հետ: Ես գիտեմ, թե ինչ է նշանակում պայքարել ծանր հիվանդության դեմ: Առողջություն եմ մաղթում Տիտո Վիլանովային, ես նրա ու նրա ընտանիքի հետ եմ:
Անցած տարին մեզ համար հաջող էր թե´ ֆուտբոլի, թե´ բասկետբոլի առումով: Ամեն պարագայում Մադրիդի «Ռեալ»-ն այնպիսի թիմ է, որ միշտ պիտի հաղթի, անդադար: Մենք պիտի հաղթենք միշտ և ամենուր:
Մենք պատրաստ ենք ցանկացած պայքարի՝ թե´ տնտեսական, թե´ սպորտային: «Ռեալ»-ը երբեք չի զիջի այս ոլորտներում: Սա է մեր վեհությունը: 110 տարվա ընթացքում մենք միշտ ենք եղել առաջատարի դիրքերում և միշտ ենք ունեցել հավատարիմ երկրպագուներ»,- Realmadrid.com-ը փոխանցում է Պերեսի խոսքերը:









































