Լոնդոնի «Չելսի»-ն ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել թիմի ավագ Ջոն Թերիին:
Չնայած այն փաստին, որ Թերին, այսպես կոչված, գլխավոր գործող անձ էր խոշոր ռասիստական սկանդալում, «Չելսի»-ի ղեկավարությունը պաշտպանի հետ բանակցություններ է սկսում նոր պայմանագրի պայմանների շուրջ:
Ընդ որում, 32-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետըկ լրանա 2014 թվականին: Ակնկալվում է, որ այն կերկարաձգվի ևս մեկ տարով:







































