Նվազագույնը 30 մարդ է զոհվել Քենիայի Հանրապետությունում միջցեղային բախումների հետևանքով, հայտնում է ITAR-TASS-ը:
«Անհայտ զինված անձինք այսօր վաղ առավոտյան ներխուժել են Տանա գետի ափին գտնվող Կիպաո քաղաք: Դա եղել է իսկական արյունալի հաշվեհարդար»,- հայտարարել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը:
Վերջին կես տարում այս շրջանում իսկական պատերազմ է սկսվել հողագործությամբ զբաղվող պոկոմո ու անասնապահությամբ զբաղվող օրմա ցեղերի միջև:
Մայրաքաղաք Նայրոբիից 300 կմ հեռավորության վրա գտնվող Տանա գետի շրջանի հովիտների ու արոտավայրերի համար պայքարը դաժան բախումների հիմնական պատճառն է:
Այս տարվա օգոստոսին ու սեպտեմբերին այդտեղ զոհվել է ավելի քան 100 հողագործ, այրվել են տասնյակ տներ:
Ոստիկանության տեղեկություններով՝ Տանայի մերձակայքում լարվածության առաջացման պատճառը շրջանում կարգուկանոն հաստատելն է, մասնավորապես մարդկանց զինաթափելը:








































