Ամերիկացի հետազոտողները վստահ են, որ մարդու գենոմի էվոլյուցիան պատմական հեռանկարում մրցավազք է ինքն իր հետ: Այս մասին ասվում է Nature ամսագրում հրապարակված հոդվածում:
Հետազոտողների խոսքով՝ միմյանց հետ «մրցակցել» են գենետիկ տարրերը (ռետրոտրանսպոզոններ), որոնք կարող են վերարտադրվել գենոմում և շատ էուկարիոտիկ օրգանիզմների ԴՆԹ-ների համատարած բաղադրիչներ են, և գեները, որոնք պատասխանատու են այդ տարրերի վերահսկողության համար:
Մասնավորապես, գիտնականներին հաջողվել է ի հայտ բերել ապիտակուցները, որոնք, ինչպես ենթադրում են նրանք, չեզոքացնում են ռետրոտրանսպոզոններն ու մարդու գենոմը փոխելու նրանց փորձերը:
Վերջին վարկածների համաձայն՝ ռետրոտրանսպոզոնները հնագույն վիրուսների մնացորդներ են:










































