Լեհաստանում դեկտեմբերի ընթացքում ցրտերի պատճառով զոհվել է առնվազն 49 մարդ: Այս մասին հաղորդում է Intarfax-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Իրավապահ մարմինները նշում են, որ ուժեղացված պարեկություն է սահմանվել այն շրջաններում, որտեղ հաճախ մնում են անտուն մարդիկ: Ոստիկանները նման միջոցներ ձեռնարկել են, որպեսզի տեղեկացնեն նրանց վտանգի մասին, հաղորդեն անվճար ճաշ բաժանելու մոտակա կետերի և վայրերի մասին, որտեղ մարդիկ կարող են տաքանալ:
Նշենք, որ 2011թ. դեկտեմբերին Լեհաստանում սառնամանիքի պատճառով զոհվել է 19 մարդ, իսկ 2010 թ. դեկտեմբերին՝ 134 մարդ:






































