Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն այսօր որոշում է կայացրել չտոնել «Տակեսիմա» կղզիների օրը, որը մշտապես հարուցում է Սեուլի բողոքի սուր ալիք: Այս տոնը կոչված էր ամրապնդելու Տոկիոյի հավակնությունները այդ տարածքների նկատմամբ, որոնք գտնվում են Հարավային Կորեայի հսկողության տակ, հայտնում է ITAR-TASS-ը:
Ավելի վաղ լիբերալ-դեմոկրատները պաշտոնապես պարտավորվել էին «Տակեսիմայի օրը» պետական մակարդակով տոնել փետրվարի 22-ին: 1905թ. այդ օրն են կղզիները մտել Ճապոնիայի կազմ: Սակայն ներկայում երկրի իշխող կուսակցությունը որոշել է հրաժարվել «Տակեսիմայի օրից»՝ կապված այս շաբաթ Հարավային Կորեայում նախագահական ընտրությունների հետ, որում հաղթանակած Պալ Կին Հենը հայտարարել է, որ պատրաստ է Տոկիոյի հետ հարաբերությունների նորմալացման:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սեուլը դրանք ներառեց իր կազմի մեջ, որի ներկայացուցիչների խոսքով՝ Տոկտոն պատմականորեն եղել է Կորեայի մաս:











































