Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ իսպանական «Մալագա»-ն Չեմպիոնների Լիգայի 2012/13թթ. խաղարկության խմբային փուլում չափազանց հստակ ձևավորված ֆուտբոլ է ցուցադրել:
«Մեծ անակնկալը «Մալագա»-ն է, քանի որ մենք հենց նրանցից ձեռք բերեցին Կասորլայի տրանսֆերը: Ժամանակ կար, որ նրանք ֆինանսական խնդիրների առաջ էին կանգնել, սակայն տեսնելով, թե ինչպես են հանդես գալիս Չեմպիոնների Լիգայում՝ պետք է շնորհավորել»,- «Արսենալ»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է Վենգերը:









































