Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը կարծում է, որ թիմի նորեկ Դավիդ Լուիսին ժամանակ է հարկավոր, որպեսզի վերջինս կարողանա հարմարվել թիմի խաղին, հաղորդում է Goal.com-ը:
– Նրան դեռ ժամանակ է հարկավոր: Ինչպես և շատ այլ ֆուտբոլիստներ, նա ծանր է տանում «Մունդիալ-2014»-ի անհաջողությունները:
Նա գրեթե չի մասնակցել թիմի մինչմրցաշրջանային հավաքին: Միգուցե դեռ ժամանակը չէր նրան հայտավորել թիմի մեկնարկային կազմում, սակայն Տիագո Սիլվայի վնասվածքից հետո մենք այլ տարբերակ չենք ունեցել:
Նա նախամրցաշրջանային հավաք գրեթե չի անցկացրել: Միգուցե պետք չէր առաջին խաղերին Դավիդ Լուիսին մեկնարկային կազմում հայտավորել, սակայն Տիագո Սիլվայի վնասվածքից հետո մենք այլ ելք չունեինք:
Կարծում եմ, որ նա հիանալի պաշտպան է, և ապագայում կարող է լինել մեր թիմի լավագույն ֆուտբոլիստներից մեկը,- հայտարարել է Բլանը:






































