Այսօր Հայաստանի զբոսաշրջության վիճակագրության հետազոտության իրականացման վերաբերյալ մտադրությունների հուշագիր ստորագրվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, ԱՄՆ ՄԶԳ ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի (EDMC) և GIZ–ի «Հարավային Կովկասում տնտեսության խթանում» ծրագրի կողմից:
Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանը հայտարարեց, թե 2014 թվից կդադարեցվեր զբոսաշրջիկների հաշվառումը, եթե այս ոլորտում նոր հետազոտություններ չանցկացվեն:
Նախատեսվում է յուրաքանչյուր 15 զբոսաշրջիկից մեկին հարցաթերթիկ տալ՝ պարզելու համար, թե զբոսաշրջիկն ո՞ւր է ցանկանում գնալ, ինչպե՞ս է ցանկանում հանգստանալ, ինչի՞ վրա է ուզում փող ծախսել, տարածաշրջանի այլ երկրներ այցելե՞լ է կամ պատրաստվո՞ւմ է այցելել և այլն: Հետազոտությունը կիրականացվի 2013 թ., արդյունքները կհրապարակվեն 2014 թ. առաջին եռամսյակում: Ծրագրի ընդհանուր արժեքը 150 հազ. դոլար է:









































