Saturday, 20 06 2026
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել

Ծեծկռտուք ֆիննախում

168.am-ի տեղեկություններով, այսօր ժամը 12-ի սահմաններում միջադեպ է տեղի ունեցել ՀՀ ֆինանսների նախարարությունում։ Բանը հասել է անգամ ծեծկռտուքին, որին ստիպված են եղել միջամտել անգամ վարչության պետերն ու նախարարի տեղակալները։

Միջադեպը տեղի է ունեցել նույն իրավաբանական վարչությունում, որտեղ ընթացող խմորումներին վերջերս անդրադարձել էին կայքում։ Ինչպես փոխանցում են 168.am-ի աղբյուրները, իրավաբանական վարչության առաջատար մասնագետ Ա. Բադալյանը և գլխավոր մասնագետ Հ. Աջեմյանը վեճի են բռնկվել, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի։ Միջադեպին ներկա են ինչպես իրավաբանական վարչության պետն ու աշխատակիցները, այնպես էլ փոխնախարարներ և այլ բարձաստիճան պաշտոնյաներ: Նախարարը ներկա գտնվողներից՝ այդ թվում իրավաբանական վարչության պետից պահանջել է բացատրություն ներկայացնել տեղի ունեցածի առնչությամբ։

168.am-ի ունեցած տեղեկություններով, որպես միջադեպի մեղավոր ներկայացվում է Ա. Բադալյանը, ով իբր հարվածել է նաև նորանշանակ բաժնի պետ Ա. Հարությունյանին։ Սակայն դեպքին ականատես եղած աշխատողները նշում են, որ նման բան չի եղել։ Իսկ իրականությունն այդպես ներկայացնելու պատճառը կրկին թաքնված է վարչության պետի և տվյալ աշխատակցի անձնական հարաբերությունների մեջ։ Նախարարության ներքին խոհանոցին տեղյակ մարդիկ ասում են, որ վարչության պետը վաղուց խնդիրներ ունի Ա. Բադալյանի հետ և ամեն կերպ փորձել է համոզել նրան, որ վերջինս ազատվի աշխատանքից։ Վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն 2 անգամ արհեստական կռիվ է սարքվել՝ այդ նպատակին հասնելու համար։

Հիշեցնենք, որ իրավաբանական վարչության պետի հետ ունեցած անհարթ հարաբերությունների պատճառով օրեր առաջ աշխատանքից ազատվել են նաև 3 բաժնի պետեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում