Յեմենում անհայտ անձը նռնականետով գնդակոծել է ԱՄՆ դեսպանատունը՝ հաղորդում է Reuters գործակալությունը: Հարձակման արդյունքում տուժել են դեսպանատան անվտանգության երկու աշխատակիցներ:
Ավելի ուշ «Ալ-Քաիդա»-ի բջիջ «Անսար աշ-Շարի» ահաբեկչական խմբավորումը խոստովանել է իր մասնակցությունը հարձակմանը, ինչի մասին խմբավորման անդամները հաղորդել են Twitter-ում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մեքենայից արձակված ռումբը ընկել է ԱՄՆ դեսպանատան լավ ամրացված շենքից 200 մ հեռավորության վրա:
Ավելի վաղ շիաների «Ալ-Խուսի» խմբավորումը հայտարարել էր Յեմենի մայրաքաղաք Սանայի գրավման մասին: ԱՄՆ պետդեպարտամենտը անվտանգության նկատառումներով որոշել էր հետ կանչել Յեմենում դեսպանատան աշխատակիցներին:
Օգոստոսի կեսերից Եմենում շիաները անցկացնում են բողոքի ակցիաներ՝ պահանջելով գործող կառավարության հրաժարականը:
Անկարգությունների պատճառով Եմենի իշխանությունները ստիպված են եղել փակել մայրաքաղաքի օդանավակայանը, դպրոցներն ու մի շարք կառավարական հաստատություններ: Տեղի հարյուրավոր բնակիչներ փախել էին մայրաքաղաքից՝ վախենալով բռնությունների սրացումից:









































