ԱՄՆ-ի դատարանը մեղադրանք է ներկայացրել չորս ձերբակալված ամերիկացիների, որոնք մեղադրվում են ենթադրաբար Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի ընտանիքին պատկանող մի քանի միավոր գողացված հրազենային զենքի վաճառքի փորձի մեջ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով դատախազ Փոլ Ֆիշմանին:
ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգնի Նյուարք քաղաքի դատախազության տվյալներով՝ 2012 թ. ապրիլին իրաքյան կողմը հայց է ներկայացրել ԱՄՆ-ի չորս քաղաքացիների դեմ, որի համաձայն, վերջիններս մտադիր են եղել վաճառել 250-350 հազար դոլար արժողությամբ գողացված հրազենային զնեք: Հոկտեմբերին ԱՄՆ-ում Իրաքի դեսպան Ջաբեր Հաբիբը հաստատել է, որ զենքը գողացվել է Իրաքի Հանրապետությունում, սակայն այլ մանրամասներ չի ներկայացրել:
Կասկածյալները ձերբակալվել են այն բանից հետո, երբ ամերիկացի ծպտյալ գործակալներն առաջարկել են նրանց ձեռք բերել ապրանքը: Կասկածյալների մեղքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում և շուրջ 250 հազար դոլարի տուգանք:










































