Ֆրանսիական «ՊՍԺ»-ի պաշտպան Տիագո Սիլվան հայտարարել է, որ դեռևս կարոտում է «Միլան»-ում անցկացրած ժամանակները:
«Եթե ազնվորեն, ապա մի քիչ կարոտում եմ «Միլան»-ը: Դա չի կարելի հերքել: Անկասկած, այս թիմը հավերժ կմնա իմ սրտում, քանի որ շատ բան է ինձ տվել:
Ու, իհարկե, կուզենայի մի օր վերադառնալ: «Միլան»-ը հիանալի թիմ է, աշխարհում ամենահաջողակը: Այնտեղ եմ անցկացրել երեք հիանալի տարիներ: Չգիտեմ, թե ինչ է ինձ սպասվում ապագայում, բայց չեմ բացառում, որ մի օր կվերադառնամ այնտեղ», – բրազիլացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը՝ հղում կատարելով Sky Sport 24-ին:





































