IRIBNews-ի փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ահմադ Վահիդին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երկրի զինված ուժերի առաջիկա պլաններին: Խոսելով Հորմուզի նեղուցում իրանական բանակի և նավատորմի առաջիկա մասշտաբային զորավարժության մասին՝ Վահիդին հայտարարել է, որ դրա նպատակը մարտունակության մակարդակի բարձրացումն ու տարածաշրջանի անվտանգության ապահովումը:
Վահիդին հավելել է, որ այդ զորավարժության ժամանակ փորձարկվելու են սպառազինության նոր համակարգեր, ինչպես նաև մշակվելու են նոր մարտավարություններ:
Անդրադառնալով Թուրքիայի տարածքում՝ Սիրիայի, Իրանի ու Իրաքի սահմանի մոտ, ամերիկյան Patriot զենիթա-հրթիռային համալիրների տեղակայման խնդրին՝ Վահիդին կոշտ ընդգծել է. «Տարածաշրջանում օտար ուժերի ներկայությունը ոչ միայն չի նպաստում անվտանգության ամրապնդմանը, այլև հրահրում է լարվածություն և հակամարտություն»:







































