Bild-ն անդրադարձել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և բրիտանացի բռնցքամարտիկ Փոլ Սմիթի առաջիկա մենամարտին: Պարտվելու դեպքում Արթուրը կկորցնի ոչ միայն չեմպիոնական գոտին, այլ նաև կզրկվի անձնական մարզչի Ուլի Վեգների ծառայություններից: Արթուր Աբրահամն իր հերթին նշել է, որ հուսախաբ չի անի մարզչին:
«Ասում եմ քեզ՝ Արթուր, եթե պարտվես Սմիթին, ես հրաժարական կտամ: Ես չեմ կարողանա մոտիվացնել քեզ, մեր հրաժեշտն էլ միայն տխրություն կբերի ինձ»,- Bild-ը մեջբերում է Ուլի Վեգների խոսքերը:
«Եթե հեռանա Վեգները, ես էլ կհետևեմ նրան: Իսկ ինձ համար դեռ վաղ է ավարտել կարիերան: Մնում է հաղթել Սմիթին»,- ասել է Աբրահամը:
Հիշեցնենք` Արթուր Աբրահամի` Սմիթի դեմ մենամարտը կկայանա այսօր` սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Կիլ քաղաքում:








































