Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին այցելել է մերձկասպյան Մազանդարան նահանգ: Տեղի պաշտոնատար անձանց հետ հանդիպման ժամանակ Սայարին հայտարարել է, որ Իրանի ռազմածովային ուժերը, նրանց հետախուզական ստորաբաժանումները մշտական դիտարկում են անցկացնում Կասպից ծովով յուրաքանչյուր տեղաշարժի վերաբերյալ.
«Իրանը զգալի դեր է խաղացել և խաղում Կասպիցում առևտրային, արդյունաբերական և ռազմական նավերի անվտանգության ապահովման հարցում: Ապագան նրանցն է, ովքեր ակտիվ դեր են խաղում Կասպյան տարածաշրջանում: Իրանը լի է վճռականությամբ՝ կանխելու Կասպիցում ոչ կասպյան երկրների ներկայության տարրերի հայտնվելը»:
Նշվում է, որ Կասպից ծովում նավթի ապացուցված պաշարները գնահատվում են մոտ 10 միլիարդ տոննա, իսկ գազակոնդենսատինը՝ 18-20 միլիարդ տոննա: Կասպից ծովով տարեկան նավերով փոխադրվում է մոտ 65 միլիոն տոննա բեռ:










































