«Արքայական նախկին նստավայրում տեղակայված թանգարանային համալիր տարվա սկզբից այցելել է 10 մլն հյուր, այդ թվում՝ Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակիչներ, ինչը 1 մլն-ով գերազանցում է 2011 թվականի ցուցանիշը»,– հաղորդում է Itar-tass-ը:
«Այս նոր ռեկորդը հաստատում է Լուվրի առաջատար դերն աշխարհում»,- ասվում է մամլո հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերին Լուվրում բացվեց նոր բաժին` նվիրված մուսուլմանական արվեստին: Ցուցադրությունը տեղակայվեց Լուվրի ներքին բակերից մեկի հատուկ տաղավարում, որտեղ ցուցադրվեց 7-17-րդ դարերի մուսուլմանական արվեստի ավելի քան 18 հազար նմուշ:
Դրանից բացի, 305 հազար այցելու է ունենցել Լեոնարդո դա Վինչիի «Սուրբ Աննա» կտավը, իսկ 310 հազար այցելու` Ռաֆայելի «Վերջին տարիներ»-ը»:
Դեկտեմբերին Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Լանս քաղաքում բացվեց Լուվրի առաջին մասնաճյուղը, որի համար կառուցվել էր ֆուտուրիստական ոճի հատուկ մասնաշենք: Թանգարանային համալիրի տարածքը 28 հազար ք/մ է:









































