The Guardian-ի տեղեկությունների համաձայն` Մադրիդի «Ռեալ»-ը դեմ չի լինի հրաժարվել թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի ծառայություններից, եթե նրա տրանսֆերի դիմաց ստանա 180 մլն եվրո:
Եթե պորտուգալացի ֆուտբոլիստը որոշի «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալ, ապա «կարմիր սատանաներ»-ը ստիպված կլինեն «արքայական ակումբ»-ին վճարել նշված գումարը:
Պորտուգալիայի հավաքականի ավագի շաբաթական աշխատավարձն Անգլիայում կարող է 500 հազար եվրո կազմել:
Հիշեցնենք` ավելի վաղ Ռոնալդուն հայտարարել է, որ չի պատրաստվում լքել «արքայական ակումբ»-ը և նրա` ակումբային գրանցումը փոխելու մասին տեղեկություններն ընդամենը շրջանառվող լուրեր են:








































