Ամերիկյան հիփոթեքային խոշորագույն Fannie Mae և Freddie Mac ընկերությունները, որոնք մեղադրվում են 2008 թ. ճգնաժամի մեջ, կարող են ավելի քան 3 միլիարդ դոլար կորցնել LIBOR-ի հետ կապված սկանդալի հետևանքով։ Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը:
Այսպիսի տվյալներ է ներկայացրել Բնակարանների կառուցման ֆինանսավորման դաշնային գործակալությունը (FHFA): Գլխավոր տեսուչ Սթիվ Լինիկը FHFA-ի տնօրենի պաշտոնակատար Էդվարդ Ջ. Դեմարկոյին կոչ է արել քննել Լոնդոնի միջբանկային դրույքների մանիպուլյացիայի հետ կապված հնարավոր կորուստները:
«Մենք LIBOR-ի՝ Fannie-ի և Freddie-ի հետ կապված, հնարավոր կորուստների վերաբերյալ նախնական վերլուծություն ենք անցկացրել, և այդ տվյալներով կիսվել ենք FHFA-ի հետ՝ խորհուրդ տալով նրանց խնդրի մանրամասն վերլուծություն կատարել»,–նշել է գլխավոր տեսուչի մամլո քարտուղարը:
Fannie Mae-ի և Freddie Mac-ի հնարավոր կորուստներն այս պահին հայտնի դարձած ամենախոշոր վնասներն են:
FHFA-ն պատասխանատու է երկու պետական հիփոթեքային վարկատուներ Fannie-ի և Freddie-ի կարգավորման համար, որոնք իրար մեջ կիսում են ԱՄՆ-ի ամբողջ հիփոթեքային վարկի 50 %-ը:
Fannie Mae-ի և Freddie Mac-ի բոլոր վնասները կանդրադառնան ամերիկյան հարկատուների վրա, քանի որ 2008 թ. Fannie Mae-ն ազգայնացվել է: Փորձագետները Fannie Mae-ը և Freddie Mac-ը «բոլոր ժամանակների խոշորագույն աղետ» են համարում և գործակալություններին ֆինանսական ճգնաժամի պատճառ են համարում: Դրանց փրկությունը բյուջեին 150 միլիարդ դոլար արժեցավ:
Աշխարհի խոշորագույն բանկերի շուրջ սկանդալը, որը ծագել էր այն պատճառով, որ նրանք LIBOR-ին կասկածում են մանիպուլյացիայի մեջ, հունիսին էր ծագել: Այդ սկանդալում ներգրավված են Royal Bank of Scotland, HSBC, Deutsche Bank, JP Morgan Bank, Citibank и Royal Bank of Scotland բանկերը:
London Interbank Offered Rate (LIBOR)-ը միջբանկային վարկերի միջին դրույքն է: Այն որոշվում է Բրիտանական բանկերի ասոցիացիայի կողմից՝ Thomson Reuters գործակալության կողմից հավաքված տվյալների հիման վրա: Գործակալությունը հարցում է կատարում բանկերին, որոնք գործում են բրիտանական միջբանկային շուկայում, և դուրս է բերում միջբանկային վարկերի տոկոսային դրույքների միջին չափը: Այն որոշվում է 10 արժույթների համար՝ 1-12 օրերի համար: Այս պահին LIBOR-ը չի մտնում օրենսդրական կարգավորման դաշտի մեջ: Սեպտեմբերին տեղեկացվեց, որ Բրիտանական բանկային ասոցիացիային կզրկեն LIBOR-ը որոշելու իրավունքից:
Չորեքշաբթի օրը UBS-ն ընդունել է իր մեղքը և համաձայնել 1,5 միլիարդ դոլարի տույժ վճարել՝ LIBOR-ի դրույքի մանիպուլյացիայի համար:








































