ԱՄՆ նախագահի հերթական ընտրությունները տեղի կունենան միայն 2016-ին, սակայն պոտենցիալ թեկնածուների կողմնակիցները այժմվանից արդեն զբաղվում են ընտրարշավի ֆինանսավորման միջոցների փնտրտուքով, գրում է spletnik.ru-ն:
Սեպտեմբերի 22-ին Ready for Hillary նախաձեռնող խումբը կազմակերպել էր գումար հավաքելու երեկո, որին ներկա են եղել հոլիվուդյան ազդեցիկ գործիչներ:
Երեկոյի մուտքի տոմսը տատանվել է 1000-2500 դոլարի սահմաններում, բոլոր ստացված միջոցներն ուղղվել են քարոզարշավի հիմնադրամին:
Հյուրերի թվում են եղել պրոդյուսեր ու սցենարիստ Հովարդ Գորդոնը, պրոդյուսեր Ռայան Մերֆին, սցենարիստ Բիլլի Ռեյը, ինչպես նաև Fox հեռուստաալիքի նախկին նախագահ Գեյլ Բերմանը:
Ռայան Մերֆին հայտարարել է, որ ոչ մի րոպե չի կասկածել՝ խաղադրույք կատարելով Հիլարի Քլինթոնի վրա:
Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնը մինչ օրս պաշտոնական հայտարարություն չի արել առաջադրվելու մտադրության վերաբերյալ, սակայն շատ ազդեցիկ մարդիկ արդեն հայտնել են նրան իրենց աջակցության մասին:











































