Friday, 10 05 2024
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան

Արցախի հետ սահմանին մաքսակետ է լինելու

«Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» երեկ հրապարակեց Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությանպայմանագրի նախագիծը և դրա հավելվածները:

ԼՂՀ-ն` սահմանից դուրս

Այսպիսով, պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող հավելված 2-ի 7-րդ կետում հստակ գրված է, որ «Մաքսային Միության Մաքսային օրենսգրքի 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի 2-րդ հոդվածի 1-ին մասում ավելացնել ««Հայաստանի Հանրապետություն» բառերը»:

Իսկ ՄՄ Մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասն ասում է. «Մաքսային միության միասնական մաքսային սահման են կազմում Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքները, ինչպես նաև այդ պետություններից դուրս գտնվող արհեստական կղզիները, կառույցները, շինությունները ու այլ օբեկտները, որոնց նկատմամբ ՄՄ անդամ երկրները ունեն բացառիկ իրավասություններ»:

Այսպիսով, եթե այս ձևակերպմանը ավելացվի «Հայաստանի Հանրապետություն» բառակապակցությունը, միևնույն է, ՄՄ միասնական մաքսային սահմանի մեջ որևէ կերպ չի մտնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, քանի որ վերջինս ոչ արհեստական կղզի է, ոչ շինություն է, ոչ էլ այլ օբեկտ, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը ունի բացառիկ իրավասություններ:

Մաքսակետը պարտադիր է

ՄՄ Մաքսային օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասն ասում է, որ մաքսային սահմանը հատող ապրանքների (այդ թվում` ավտոմեքենաների) նկատմամբ իրականացվում է մաքսային հսկողություն:

Իսկ նույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասը ուղղակիորեն ասում է, որ «Մաքսային հսկողության գոտիները դրանք այն տեղերն են, որտեղ ապրանքները հատում են մաքսային սահմանը…»

Այսպիսով, ԼՂՀ-ն դուրս է մնալու Մաքսային Միության սահմաններից: Ուստի, այն վայրերում, որտեղ ԵՏՄ տարածք հանդիսացող Հայաստանից դեպի Արցախ ճանապարհներ են գնում և ապրանքներ են տեղափոխվում պետք է լինեն մաքսային գոտիներ (մաքսակետեր):

Պայմանագրի նախագծից հետևում է, որ մաքսակետեր կստեղծվեն Քաշաթաղում, Լաչինում և Արցախ տանող մյուս ճանապարհներին: Իսկ Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան ապրանքները կներմուծվեն Եվրասական Տնտեսական Միությունում գործող բավականին բարձր սակագներով:

Հավելենք, որ, ըստ շրջանառվող լուրերի, Հայաստանը մտադիր է ստորագրել այս պայմանագիրը հոկտեմբերի տասին և այն ուժի մեջ կմտնի արդեն հունվարի մեկից:

Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ Քաղաքացիների Միավորման» ծագրերի համակարգող

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում