Իսպանական «Մալագա»-ի պաշտպան Վելինգտոնը խոսել է 5-րդ տուրում «Բարսելոնա»-ի դեմ հանդիպման (0:0) ժամանակ Լիոնել Մեսսիի հետ բախման մասին:
«Հիանալի խաղացինք: Խաղից առաջ «Բարսելոնա»-ի մասնակցությամբ մի շարք խաղեր էինք դիտել և կարողացանք օգտագործել ունեցած տեղեկատվությունը նրանց խաղի մասին:
Ինչ վերաբերում է Մեսսիի հետ բախմանը, նա ինձ «շան որդի» անվանեց»,- Marca-ի հետ զրույցում ասել է ֆուտբոլիստը:











































