«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին իր հիացմունքն է հայտնել թիմի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի խաղով: Հիշեցնենք` «Շեֆիլդ Ուենսդեյ»-ի դեմ հանդիպմանը «քաղաքայիններ»-ը ջախջախիչ` 7:0 հաշվով հաղթանակ տարան, իսկ Լեմպարդը դարձավ դուբլի հեղինակ:
«Ֆրենկը շատ կարևոր դերակատարություն ունի «Սիթի»-ում, ինչն ապացուցեց այս խաղում: Հիանալի է, որ ֆուտբոլիստների ընտրության հարցում խնդիրներ ունեմ` գերազանց ֆուտբոլիստների առկայության , ոչ թե բացակայության պատճառով:
Լեմպարդը 36 տարեկան է և, հնարավոր է, նրա ահամր արդեն դժվար է մասնակցել շաբաթական երեք խաղի: Բայց Ֆրենկը գիտի, թե ինչպես է պետք խաղալ և շարունակում է բարձրակարագ ֆուտբոլիստ լինել»,- «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Պելեգրինիի խոսքերը:






































