Monday, 22 06 2026
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը

Գազալցակայանը դարձել է երկու ազատամարտիկների ընտանիքների կռվախնձոր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Աշտարակ-Էջմիածին խճուղում գտնվող «Ռ.Վ գազ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանը դարձել է երկու ազատամարտիկների ընտանիքների կռվախնձոր: Բանն այնտեղ է հասել, որ նրանք սկսել են զենքով սպառնալ միմյանց:

Դեռևս 2013թ. փետրվարի 5-ին «ժողովուրդ»-ը գրել էր, որ «Ռ.Վ գազ» ՍՊԸ գազալցակայանում կրակոցներ են հնչել: Գազալցակայանի սեփականատեր, 31-ամյա Ռաֆայել Մխիթարյանը կրակել էր Աշտարակի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի տեսուչների վրա, քանի որ վերջիններս 3,5 միլիոն պարտքի դիմաց դադարեցրել էին գազալցակայանի գազի մատակարարումը:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ազատամարտիկ Վահագ Մխիթարյանի որդին՝ Ռաֆայելը, պատմել էր, որ Աշտարակ քաղաքի ԳԳՄ-ի տնօրեն, Ապարանի նախկին քաղաքապետ Ռուբեն Հայրապետյանը որոշ մարդկանց հետ միավորվելով ամեն ինչ անում է իր գազալցակայանը խլելու համար: Սակայն այն ժամանակ Ռաֆայել Մխիթարյանը կոնկրետ անուններ չէր տվել, թե ովքեր են այդ «որոշ մարդիկ», ովքեր ամեն գնով ցանկանում են իր գազալցակայանը խլել:

Պարզվում է՝ կրակոցից մեկ տարի անց գազալցակայանի շուրջ շիկացած կրքերը չեն հանդարտվել: «Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած Ռաֆայել Մխիթարյանը պատմեց, որ Ապարանի նախկին քաղաքապետ, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը ցանկանում է տիրանալ իր՝ Աշտարակ-Էջմիածին խճուղում գտնվող «Ռ.Վ գազ» ՍՊԸ գազալցակայանին. «Մինչ 2013թ. փետրվարի 5-ի հայտնի կրակոցը Ղուկաս անունով մի մարդ կար, ով ինձ ասաց, թե ուզում է ինձ հետ գազալցակայանի փայատեր լինել: Ավելի ուշ ինձ հայտնի դարձավ, որ Ղուկասը Ռազմիկ Պետրոսյանից պարտքով գումար է վերցրել, որ գազալցակայանի սեփականատերերից մեկը դառնա: Հետո Ղուկասն անհետացավ ու մինչ օրս չկա: Ռազմիկը եկավ, թե՝ ես ուզում եմ այս գազալցակայանը առնել, և սկսեց կամաց-կամաց մխրճվել իմ գազալցակայանի մեջ: Մինչև կհասկանայի, թե ինչ է կատարվում, մի օր Աշտարակի գազալցակայանի տեսուչները եկան ու պարտքի համար դադարեցրին գազի մատակարարումը: Ես ինչքան աղաղակեցի, որ՝ ախր պայմանավորվածություն ունեմ, որ կամաց-կամաց կմարեմ գազի պարտքը, հասկացա, որ մի բան այն չէ, ցանկանում են ինձ այնպիսի վիճակում թողնել, որ հրաժարվեմ գազալցակայանից: Ու այդպես խիստ զայրացած կրակեցի տեսուչների վրա ու հայտնվեցի ոստիկանությունում»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում