Ամենաշատը դրական էմոցիաներ զգում են Պանամայի, Պարագվայի և Սալվադորի բնակիչները: Նման եզրակացության են եկել Gallup ընկերության մասնագետները՝ ընդհանրացնելով սոցհարցման արդյունքները, որը իրականացվել է 2011 թ. աշխարհի 148 երկրներում:
Հետազոտողները հեռախոսով և անձնական հանդիպումների ժամանակ անձնական հարցեր են տվել՝ արդյոք «երեկ ուրախություն զգացե՞լ եք, թե՞ ոչ», «շա՞տ եք ծիծաղել կամ ժպտացել», «ինչ-որ հետաքրքիր բան իմացե՞լ եք այս օրվա ընթացքում» և նմանատիպ այլ հարցեր:
Ընդհանուր առմամբ, աշխարհում հարցվածների 85%-ը հայտարարել է, որ նրանց հարգանքով են վերաբերվել: 72%-ը շատ է ժպտացել և ծիծաղել, իսկ ամբողջ օրվա ընթացքում ուրախություն է զգացել 73%-ը: Դրա հետ մեկտեղ բնակչության միայն 43%-ն է ինչ-որ հետաքրքիր բան իմացել հարցման նախօրեին:
Լավատեսական երկրների տասնյակից յոթը գտնվում են Լատինական Ամերիկայում: Բացի երեք վերոնշյալներից, յոթի մեջ մտնում են Վենեսուելան, Գվատեմալան, Էկվադորը և Կոստա-Ռիկան: Առաջին տասնյակում են նաև Տրինիդադ և Տոբագոն, Ֆիլիպինները ու Թաիլանդը:
Դրա հետ մեկտեղ, վարկանիշում ամենացածր դիրքերում են եղել Սինգապուրը, Հայաստանն ու Իրաքը: Շատ քիչ դրական էմոցիաներ են զգում նաև Սերբիայի, Եմենի, Վրաստանի, Բելառուսի, Մադագասկարի, Լիտվիայի և Տոգոյի բնակիչները:







































