Իտալիայում բացվել է 40 մետր խորություն ունեցող լողավազան, հայտնում է The Daily Mirror-ը:
Այն գտնվում է Վենետո շրջանում՝ Մոնտեգրոտո-Տերմից ոչ հեռու, Terme Millepini հյուրանոցի տարածքում:
Լողավազանը լցնելու համար անհրաժեշտ է մոտ 4,3 հազար խորանարդ մետր ջուր: Դրանում մշտական ջերմաստիճանը պահպանվում է 32-34 աստիճան Ցելսիուսի սահմաններում:
Ճարտարապետ Էմանուել Բոարետտոյի նախագծած լողավազանը ստացել է Y-40 Deep Joy անվանումը:
40-մետրանոց ձագարը նախագծված է լողավազանի կենտրոնական հատվածում:
Նշվում է, որ լողավազանի կենտրոնով անցնում է թափանցիկ թունել, որտեղ գտնվելով՝ հնարավոր է նայել լողացողներին:










































