Մի քանի օրում Հյուսիսային Կորեայի գրողների միության անդամները հորինել են տասնյակ պոեմներ՝ նվիրված «Կվանմենսոն-3» («Շողացող աստղ») արբանյակի հաջող գործարկմանը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ հղում անելով ՑՏԱԿ լրատվական գործակալությանը
«Բոլոր այդ ստեղծագործությունները արտացոլում են գեներալիսիմուս Կիմ Չեն Իրի անմահ ծառայությունները, ինչպես նաև թանկ ու հարգելի Կիմ Չեն Ունին, որը կարողացել է ստեղծել ամուր հիմք գիտության ու տեխնոլոգիայի զարգացման համար, որը երկիրը վերածում է տիեզերական կայսրության»,- ասվում է գործալության հաղորդագրության մեջ:
Գործակալությունն առանձնացնում է «Շողացող աստղի երգը», «ԿԺԴՀ-ն տեղ է ստացել տիեզերքում», «Մենք դարձյալ գովերգում ենք շողացող աստղը», «ԿԺԴՀ-ն հասավ տիեզերքին 2012 թվականին»: Այս պոեմներում նշվում է, որ արբանյակի արձակումը ցույց է տվել «ժողովրդական հանրապետության ղեկավարության համոզիչ հաղթանակը, որը հարուցել է անմոռանալի խանդավառություն ժողովրդական զանգվածներում, որի առջև բացվում է վառ ապագա»,- գրում է ՑՏԱԿ-ը:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները չորեքշաբթի գիշերը բալիստիկ հեռահար հրթիռ արձակեցին Սոխե տիեզերակայանից։ ԱՄՆ հետախուզական արբանյակի տվյալներով, որը գրանցել էր գործարկման պահը, հրթիռը ուղղվել է հարավ: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ արբանյակը դուրս է եկել ուղեծիր:
Շատ երկրներ, առաջին հերթին՝ Ճապոնիան, ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան, մտավախություն ունեն, որ իրականում բաց է թողնվել միջմայրքցամաքային բալիստիկ հրթիռ:
Մինչ այդ, Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ունը հայտարարել է, որ երկիրը շարունակելու է արբանյակների արձակումը:








































