Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նամակ է հղել Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիին, որը օրեր առաջ ուղեղի կաթված էր ստացել: Իր նամակում Գյուլը Թալաբանիին որակել է որպես «եղբայր» և նշել է՝ «անցած լինի»:
Գյուլը Թալաբանիին հրավիրել է Թուրքիա՝ բուժումը շարունակելու նպատակով: Գյուլից առաջ էլ Էրդողանն էր պատրաստակամություն հայտնել Թալաբանիի բուժման հարցում օգնելու համար: Նշվում է, որ Թալաբանին կարող է իր բուժումը շարունակել Գերմանիայում:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Թուրքիայում բուժում է ստացել Իրաքի նախկին փոխնախագահ Թարեք Ալ-Հաշիմին, որը երեք անգամ Իրաքում դատապարտվել է մահվան՝ մեղավոր ճանաչվելով մոտ 300 հանցագործությունների մեջ:










































