Thursday, 25 06 2026
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Որտե՞ղ է Գագիկ Ծառուկյանը. մամուլ

Արդեն ուղիղ մեկ շաբաթ Հայաստանի քաղաքական կյանքից բացակայում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստով: «168 ժամ»-ը գրում է, որ դեկտեմբերի 12-ին «Բարգավաճ Հայաստանը» հայտարարեց, որ թեկնածու չի առաջադրում նախագահական ընտրություններում և չի աջակցում որևէ այլ թեկնածուի: Եվ վերջ: Ինչպես շաբաթ օրն իր ելույթում արտասանեց գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Նա, իհարկե, միանգամայն այլ վերջ նկատի ուներ, բայց իրականությունը ցույց տվեց, որ տողատակում Ս. Սարգսյանի ասած վերջը, թերևս, առաջին հերթին՝ վերաբերում էր ԲՀԿ-ին ու Գագիկ Ծառուկյանին: Այլ կերպ դժվար է գնահատել այդ ուժի և նրա ղեկավարի դերակատարության զրոյացումը քաղաքական գործընթացներում:
Այո, ԲՀԿ-ն հայտարարեց, որ թեկնածու չի առաջադրում, բայց մի՞թե դա պետք է նշանակեր, որ նա դադարեցնում է գործունեությունը քաղաքական դաշտում, ինչը փաստացի տեղի ունեցավ դեկտեմբերի 12-ից հետո: Դրան հետևեցին մի շարք կարևոր քաղաքական իրադարձություններ՝ իշխող կուսակցությունը համագումար հրավիրեց, նրա թեկնածու և գործող նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ծրագրային ելույթով, որպես ձեռքբերում ներկայացրեց ԲՀԿ-ի կողմից քննադատվող կառավարության գործունեությունը:

Այդ նույն ընթացքում հրապարակվեց ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի և ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի գաղտնալսված առանձնազրույցը: ԲՀԿ-ն՝ Հայաստանի խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունն ունեցող ուժը, կրկին լռեց՝ սահմանափակվելով «առանց մեկնաբանության» ծեծված արտահայտությամբ: Այն դեպքում, երբ ընդամենը մեկ շաբաթ առաջ ԲՀԿ-ականները չէին իջնում հեռուստաէկրաններից ու մամուլի էջերից:

Հիմա նման քաղաքական ուժ գործնականում այլևս չկա, և դրա ընդամենը մի քանի ներկայացուցիչներ իներցիայով հիշեցնում են իրենց գոյության մասին խորհրդարանում կամ նրանից դուրս: Ըստ ամենայնի, մոտ ապագայում նաև այդ գործիչները կհայտարարեն, որ «ներքաղաքական հարցերն իրենց քիչ են հետաքրքրում», ու կմեկնեն արտերկրյա կրուիզների: Ինչպես իրենց անփոխարինելի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում