Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Ֆրանչեսկ Ֆաբրեգասը խոստովանել է, որ Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը դադարել է շփվել իր հետ այն բանից հետո, երբ վերջինս համալրել է «ազնվականներ»-ի շարքերը, հաղորդում է Metro-ն:
– Ո՛չ, Անգլիա վերադառնալուց հետո Արսեն Վենգերն ընդհանրապես չի զրուցել ինձ հետ, սակայն ես վստահ եմ, որ ապագայում, երբ ամեն ինչ կհարթվի, մենք կվերսկսենք մեր շփումը: Միշտ շնորհակալ կլինեմ նրան, ինչ էլ որ լինի,- հայտարարել է Ֆաբրեգասը:








































