Ամերիկյան հեղինակավոր Time հրատարակչության տարբերակով «Տարվա մարդ» է դարձել ԱՄՆ-ի վերընտրված նախագահ Բարաք Օբաման: Նրա լուսանկարը կհայտնվի դեկտեմբերի վերջին համարի շապիկին: Սա ամսագրի՝ Բարաք Օբամայի արժանիքների առաջին գնահատականը չէ. 2008 թ-ին նրան արդեն շնորհել էին այդ տիտղոսը: Ավելի վաղ առցանց հարցման արդյունքում «Տարվա մարդ» էր ճանաչվել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինը, սակայն վերջին խոսքը հրատարակչությանն է: Առաջին անգամ Time-ի տարբերակով «Տարվա մարդ» 1927 թ-ին հայտարարվել էր ամերիկացի օդաչու Չարլզ Լինդբերգը, ով առաջին անգամ մենակ կտրել-անցել էր Ատլանտյան օվկիանոսը:








































