Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի շրջանակներում Եկատերինբուրգի «Ուրալ»-ն արտագնա հանդիպում անցկացրեց «Ուֆա»-ի հետ, որի նկատմամբ առավելության հասավ նվազագույն հաշվով:
Հանդիպման միակ գոլը խփեց Երոխինը: «Ուրալ»-ի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, ով խաղաց 91 րոպե:
«Ուրալ»-ն իր ակտիվում 4 միավոր է գրանցել և 15-րդ տեղում է: «Ուֆա»-ն 7 միավորով 11-րդն է:








































