Thursday, 02 07 2026
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև

Դրսի արդարության ներսի գաղտնիքը

Հայաստան-Սփյուռք համաժողովում մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը հայտարարել է, որ դիմելու են Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ կաթողիկոսանիստ Սիսը և մի շարք այլ կիլիկյան տարածքներ հետ վերադարձնելու պահանջով, իսկ եթե Թուրքիայի դատական համակարգում հաջողության չհասնեն, դիմելու են Եվրադատարան:

Այս հայտարարությունը կարելի է համարել աննախադեպ, և սա իսկապես կարող է սկիզբ դառնալ Հայ դատի հարցով Թուրքիայի դեմ դատական մեծ պահանջների: Արամ Առաջինի հայտարարությունը Հայաստանում արդեն իսկ հասցրել է արթնացնել պահանջատիրության թեման, և ամենայն հավանականությամբ թեման ավելի ու ավելի թափ կհավաքի` նկատի առնելով ոչ միայն Արամ Առաջինի իսկապես էական հայտարարությունները, այլ նաև այն հանգամանքը, որ մոտենում է Ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Վերջիվերջո, հազիվ թե մեկ հայ գտնվի, որը դեմ լինի պահանջատիրությանը, Թուրքիայից կորսված հայրենիքը պահանջելուն, Ցեղասպանության համար փոխհատուցում պահանջելուն: Սակայն տարբեր են կարծիքները այն բանի վերաբերյալ, թե ինչպես պետք է ձևակերպվի պահանջատիրությունը, ովքեր պետք է հանդես գան որպես պահանջատեր, Հայաստանը պե՞տք է միանա այդ պահանջատիրությանը որպես պետություն, թե՞ դա պետք է լինի Սփյուռքի գործը, և այլ բազում հարցեր:

Առանցքայինը իհարկե, առնվազն հայաստանցիների մասով, Հայաստանի դերն ու անելիքն է որպես պետություն: Հայաստանի առաջին իշխանությունները այս հարցում խիստ զգուշավոր էին և համարում էին, որ պատերազմի մեջ գտնվող, կամ դրանից նոր դուրս եկած Հայաստանը պետք է ձգտի կարգավորել Թուրքիայի հետ հարաբերություններն ու ճեղքել շրջափակումը, իսկ պահանջատիրական շեշտադրումները կբարդացնեն այդ գործը: Այս մոտեցումից շեղվելու համար նույնիսկ փոխվեց Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հաջորդ իշխանությունները Ցեղասպանության ճանաչումը դարձրին արտաքին քաղաքական օրակարգի մաս, սակայն միևնույն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտնի հայտարարությունն արեց թուրք լրագրողի հետ հարցազրույցում, որ որպես պետություն Հայաստանը Թուրքիայից պահանջատեր չէ, պահանջատեր կարող են լինել Ցեղասպանության զոհերի ժառանգները:

Սերժ Սարգսյանի իշխանությունն ավելի շատ անորոշությամբ է աչքի ընկել, հայ-թուրքական «ֆուտբոլային» վտանգավոր դիվանագիտությամբ, այսօր էլ ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահը հրավիրվել է Հայաստան: Սակայն հատկանշական է նաև, որ հենց այսօր է Հայաստանում հայտարարվում, որ Կիլիկիո կաթողիկոսարանը Թուրքիայից պահանջելու է իր տարածքները, այսինքն` ոչ թե հանել դրանք Թուրքիայի ենթակայությունից, այլ այդ տարածքների հանդեպ սեփականատեր ճանաչել Կիլիկիո կաթողիկոսությանը:

Ինչ դեր ունի այս ամենում պաշտոնական Երևանը` միգուցե առաջիկայում ավելի որոշակի կերևա: Համենայնդեպս մեկ այլ հետաքրքրական փաստ է և այն, որ այս հայտարարությանը զուգահեռ` Սերժ Սարգսյանը Վատիկան այց է կատարել, որտեղ հայտարարել է վաղ թե ուշ Հայոց ցեղասպանության անխուսափելի ճանաչման ու դատապարտման մասին:

Հայաստանի դերի մասով, այնուհանդերձ, հստակ և անբեկանելի, անհերքելի է մի բան. միջազգային հանրությունից իրավունք ու արդարություն պահանջող հայությունը շատ ավելի, բազմապատիկ ավելի ուժեղ, ամուր, վստահ կլինի այս գործընթացում, եթե ունի կարևոր փաստարկներից մեկը՝ իր ներսում իրավական, օրինական, սահմանադրական պետություն հանդիսացող հայրենիք՝ Հայաստանի Հանրապետություն: Որովհետև դրսում իրավատեր լինելու համար պետք է նախևառաջ իրավատեր լինել ներսում, քանի որ իրավունքի ուժն, ըստ էության, գիտակցական ուժ է, հետևաբար դրսում այս հարցում հաջողության հասնելու համար պետք է գիտակցել այդ ուժը, ոչ թե կիրառել լոկ իբրև գործիք: Իսկ իրավունքի ուժի, իրավունքի արժեքի ներքին գիտակցվածության ամենաուժեղ փաստարկն ու վկայությունը կարող է լինել հենց այդ իրավունքի ուժի վրա կառուցված ներքին կյանքով պետությունը:

Այսինքն` աշխարհից արդարություն և իրավունք ակնկալելու, պահանջելու ճանապարհին Հայաստանն ունի այդ դերը, և այդ դերը, ի տարբերություն այլ հարցերում մասնակցության աստիճանի և ձևի շուրջ տարակարծությունների և բանավեճերի, ըստ էության միակն է, որ երևի թե չի կարող քննարկման ենթակա լինել որևէ բանական միջավայրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում